ՄիջազգայինՆորություններ

Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 304-ի

Հայիթիի վարչապետ Արիել Անրին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ շաբաթ օրը տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 304 -ի, հաղորդում է CNN-ը:

Ավելի քան 1,8 հազար մարդ վիրավորվել է: Ժերեմի քաղաքի հիվանդանոցը գերբեռնված է, վիրավորների համար բակում տեղադրվել են լրացուցիչ վրաններ:

Ամերիկյան Կարմիր խաչի խոսնակ Քեթի Ուիլքսի խոսքով ՝ երկրաշարժը զգալի վնասներ է հասցրել տներին, ճանապարհներին եւ ենթակառուցվածքներին: Կարմիր խաչի արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգը ակտիվացվել է, և կազմակերպությունը տեղում հրատապ կարիքների բացահայտում է իրականացնում:

Հայիթիի վարչապետը ժամանել է Հաիթիի հարավ-արևելյան դեպարտամենտ, որն ամենից շատ է տուժել երկրաշարժից:

Միացյալ Նահանգները, Չիլին, Պանաման, Կոլումբիան և Լատինական Ամերիկայի որոշ այլ երկրներ պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայիթիին երկրաշարժի հետևանքների հաղթահարման գործում:

Ըստ կանխատեսումների՝ հաջորդ շաբաթվա սկզբին տարածաշրջան կհասնի արևադարձային «Գրեյս» փոթորիկը, կա ջրհեղեղների վտանգ:

Back to top button