Նորություններ

Հանձնաժողովը վարկանիշային քվեարկության միջոցով ընտել է լսողական ծրագրերի մրցույթի հողթողներին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ օգոստոսի 13-ին, գումարվել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Սյունիքի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու, լսողական ծրագրի 93.2, 96.3 և 99.7 ՄՀց հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման և ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթների մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության վերաբերյալ հարցերը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովն առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված կարգի դրույթներով որոշեց 2021 թվականի օգոստոսի 13-ին հայտարարել լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Սյունիքի մարզի տարածքում սփռման մրցույթ, որին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

Այնուհետ անդրադառնալով օրակարգային հաջորդ հարցերին Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով ընտրել են հաղթողներին:

Հիշեցնենք, որ՝ մայրաքաղաքային սփռման լիցենզավորման մրցույթի մասնակցության համար «ՇԱՐԿ», «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ընկերությունները և «:ԲՈՒՆ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ միաժամանակ հայտ էին ներկայացրել մայրաքաղաքային 93.2, 96.3 և 99.7 ՄՀց, «ԶԱՐԿ ՄԵԴԻԱ»-ն՝ 93.2 ՄՀց, իսկ «ԷՖ-ԷՄ» և «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ընկերությունները՝ 99.7 ՄՀց հաճախականությունների օգտագործման մրցույթի մասնակցության համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՄԱՄՈւԼԻ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆ

ՀՀ Արարատի մարզի տարածքում լսողական ծրագրի սփռման մրցույթի մասնակիցության համար հայտ էր ներկայացրել «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունը:

Վարկանիշային քվեարկության արդյունքում լսողական ծրագրի լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթողներ ճանաչվեցին 93.2 ՄՀց հաճախականության օգտագործման համար առավելագույն միավորներ հավաքած «ԶԱՐԿ ՄԵԴԻԱ», 96.3 ՄՀց՝ «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» և 99.7 ՄՀց՝ «ԷՖ-ԷՄ» ընկերությունները, իսկ ՀՀ Արարատի մարզում՝ «ԷՖ ԹԻՎԻ» ընկերությունը:

Back to top button
Close