Նորություններ

Հայաստանի քաղաքացին Ռոստովի մարզում Ռինատ Ախմետովին պատկանող ածխահանքերի հավանական գնորդն է

Հայաստանի քաղաքացի Ելենա Հովհաննիսյանին պատկանող Valleyton ընկերությունը կարող է գնել ուկրաինացի գործարար Ռինատ Ախմետովի ածխային հանքերը ՌԴ Ռոստովի մարզում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով իր աղբյուրներին:

Աղբյուրը նշում է, որ ուկրաինացի խոշոր գործարար Ռինատ Ախմետովի ДТЭК ընկերությունը վաճառում է Ռոստովի մարզում գտնվող իր ածխային ձեռնարկությունները՝ «Դոնսկոյ անտրացիտ» ԲԸ-ն, «Սուլինանտրացիտ» ՍՊԸ-ն և «Օբուխովսկայա» ԲԸ-ն: «Կոմերսանտի» տեղեկություններով՝ հանքի հավանական գնորդը կիպրոսյան Valleyton Investments Limited ընկերությունն է, որի սեփականատերը, ըստ Կիպրոսի գրանցամատյանի, Հայաստանի քաղաքացի Ելենա Հովհաննիսյանն է:

Back to top button