Նորություններ

«Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է 3,5 հա անտառածածկ տարածք

Օգոստոսի 10-ին, ժամը 18։23-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Ջրվեժ» անտառպարկում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 2» կանչի․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։36-ին, մարվել՝ 22։39-ին։ Այրվել է 3,5 հա անտառածածկ տարածք։

Հրշեջ-փրկարարների և անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը և փ/ծ գնդապետ Կարապետ Մանուկյանը, ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը, ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանը։

Back to top button