ՄիջազգայինՆորություններ

Ստամբուլի մոտակա կղզում հայտնաբերվել է անհետացած 20-ամյա ռուսաստանցու դին

Անհետ կորած 20-ամյա ռուսաստանցի Մակար Ռագինի մարմինը հայտնաբերվել է Ստամբուլի մերձակա Բուրգազադա կղզում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական ոստիկանության աղբյուրը:

Ինչպես ավելի վաղ գործակալությանը հայտնել էին Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունից, կղզում հայտնաբերվել էր տղամարդու դիակ:

Բուրգազադայի ոստիկանությանը հայտնել են, որ մարմինը հայտնաբերվել է ծովում`ժայռերի մոտ: Իրավապահներն այնտեղ են հասել ծովով:

Տարածքը զննելիս հայտնաբերվել է պայուսակ, որում հայտնաբերվել է Մակար Ռագինի անձնագրի պատճենը: Մարմինն ուղարկվել դիահերձարան՝ դատաբժշկական փորձաքննության:

Մակար Ռագինը հուլիսի 16-ին մեկնել էր Ստամբուլ, իսկ հուլիսի 29-ին պետք է վերադառնար Վիլնյուս, որտեղ սովորում էր: Նրա իրերն ու փաստաթղթերը մնացել են հյուրանոցում. հուլիսի 28-ին ռուսաստանցին դուրս է եկել հյուրանոցից եւ այլեւս չի վերադարձել:

Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակիցները դիմել են Թուրքիայի իրավապահ մարմիններին, դիվանագետները կապի մեջ են Ռագինի ծնողների հետ, ովքեր Թուրքիա էին մեկնել՝ որոնումներին մասնակցելու համար:

Ավելի վաղ Մակարի հայրը՝ Ֆյոդորը, հայտնել էր, որ իր որդուն հնարավոր է ձերբակալել է ոստիկանությունը՝ նրա անհետացման օրը անօրինական միգրանտների դեմ գործողության ժամանակ:

Back to top button