ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ստեղծվել է մարդու մազից բարակ օպտիկամանրաթելային մալուխով տեսախցիկ

Գլազգոյի համալսարանում ստեղծվել է մարդու մազից ավելի բարակ օպտիկամանրաթելային մալուխ, որը թույլ է տալիս ճշգրիտ 3D պատկերներ փոխանցել իրական ժամանակում՝ այդկերպ իրենից ներկայացնելով փոքրիկ ճկուն տեսախցիկ:

Բրիտանացի գիտնականների կողմից մշակված համակարգը մի քանի անգամ փոքր է, քան օպտիկական մանրաթելային մալուխի հենքով գոյություն ունեցող տեսախցիկները:

Սարքն իր մեջ ներառում է 40 սանտիմետր երկարությամբ և 50 միկրոմետր տրամագծով մալուխ (մարդկային մազի հաստությունը տատանվում է 80-ից 110 մկմ-ի սահմաններում): Այն կարող է օբյեկտների 3D պատկերներ նկարահանել մինչև 2,5 մետր հեռավորության վրա:

Նոր տեխնիկան հիմնված է ընդլայնված մանրադիտակային տեխնոլոգիայի վրա: Այս մեթոդի մշակման համար գյուտարար Շտեֆան Հելլը 2014 թվականին քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել:

24gadget.ru

Back to top button