ՄիջազգայինՆորություններ
Հունաստանում հրդեհ հանգցնող ինքնաթիռի օդաչուն կորցրել է վերահսկողությունը եւ վայրէջք կատարել անտառում

Հունական Զաքինթոս կղզում՝ Հոնիական ծովում, անտառային հրդեհը հանգցնելիս, ինքնաթիռը վայրէջք է կատարել անտառոււմ, հայտնում է տեղական ERT1 հեռուստաալիքը:
Օդաչուն վերահսկողության հետ կապված դժվարություններ է ունեցել եւ ստիպված է եղել ինքնաթիռը «նստեցնել» անտառածածկ տարածքում:
Ինքնաթիռի 35-ամյա օդաչուն, ով Կեֆալոնիա կղզուց ուղեւորվել է Զաքինթոս, ողջ է մնացել:
Նշվում է, որ այդ տարածքում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 7 հրշեջ մեքենա եւ օդանավեր:
Հունաստանում վերջին շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը ստվերում հասնում է 44-47 աստիճանի:
Շոգ եղանակը երկրում բազմաթիվ անտառային հրդեհների պատճառ է դարձել, որոնց հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 20-ը՝ վիրավորվել: