ՆորություններՍպորտ

Տիգրան Բարսեղյանի փայլուն գոլը հաղթանակ է պարգևել Աստանային Կայսարի հետ խաղում

Ղազախստանի Գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում «Աստանան» սեփական հարկի տակ ընդունել է «Կայսարին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել:

Հանդիպման միակ գնդակը խաղի արդեն 2-րդ րոպեին հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը՝ տպավորիչ կերպով եզրափակելով տանտերերի գրոհը:

Այժմ «Աստանան» 10 միավոր ունի ու այս ցուցանիշով հավասարվել է «Ակժայիկի» հետ՝ գլխավորելով C խմբի մրցաշարային աղյուսակը: 8 միավոր ունի «Կայսարը», իսկ «Ակտոբեն» ոչ մի միավոր չի վաստակել:

Back to top button