Նորություններ

Զորավարժություններ կանցկացվեն Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ռուսական ռազմակայաններում

Սևծովյան նավատորմը, Կասպիական նավատորմը, 80-ից ավելի ինքնաթիռներ և ուղղաթիռներ օգոստոսի 9-ից մինչև սեպտեմբերի 15-ը կմասնակցեն Հարավային ռազմական օկրուգի վարժանքներին:

Հարավային ռազմական օկրուգի մոտոհրաձգային, տանկային և հրետանային ստորաբաժանումների երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների շրջանակներում Ռուսաստանում լայնածավալ մարտավարժություններ կանցկացվեն, հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Երկկողմ գումարտակային մարտավարական և հատուկ վարժանքների փուլը կանցկացվի օգոստոսի 9-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում: Բացի այդ, միասնական տակտիկական ծրագրում կներառվեն բանակային, ռազմատրանսպորտային, գրոհային և օպերատիվ-մարտավարական ավիացիայի զորամիավորումները՝ ներառյալ Սևծովյան նավատորմի և Կասպիական նավատորմի նավերը:

«Զորավարժությունները կանցնեն 20 համազորային զորավարժարաններում, որոնք գտնվում են Աստրախանի և Ռոստովի մարզերում, Ստավրոպոլում, Կուբանում Ադիգեյայում, Դաղստանում, Հյուսիսային Օսիայում, Չեչնիայի, Ղրիմի և ռուսական ռազմակայաններում Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում», — նշվում է հաղորդագրության մեջ:

Ռազմական պատրաստության համատեղ միջոցառումներին մասնակցելու համար ամեն օր նախատեսվում է հատկացնել ավելի քան 80 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Ռուսական ռազմակայանի հրամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Դվորնիկովի որոշմամբ համազորային միավորումներում գումարտակային մարտավարական վարժանքները կանցկացվեն տարբեր տեսակի մասնագետների պարտադիր մասնակցությամբ, ներառյալ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության, ինժեներական զորքերի, ռադիոէլեկտրոնային պայքարի, հետախուզության, նյութատեխնիկական եւ բժշկական ապահովման ստորաբաժանումները։

 

Back to top button