Նորություններ

Պարզվել է, ով է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալին ծեծի ենթարկողը. ոստիկանությունը որոնում է նրան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմքունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ, պարզել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, 30-ամյա Արտակ Հակոբյանին օգոստոսի 2-ին ծեծի ենթարկած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Երևանի բնակիչ, 20-ամյա Գեորգի Գալստյանն է:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գ. Գալստյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, օգոստոսի 2-ին, թաղապետի տեղակալը դիմել էր ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ 09:00-ի սահմաններում, Բաշինջաղյան փողոցի թիվ 159 շենքի դիմաց ծեծի էր ենթարկվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button