ՆորություններՍպորտ

Լեսթերը, Իհենաչոյի գոլի շնորհիվ, նվաճեց Անգլիայի Սուպերգավաթը

Անգլիայի Սուպերգավաթը վիճարկում էին «Լեսթերն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Հանդիպումը կայացավ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և ավարտվեց 1-0 հաշվով։

Միակ գոլը հանդիպման 89-րդ րոպեին խփեց Կելեչի Իհենաչոն՝ անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը։

«Լեսթերը» պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Անգլիայի Սուպերգավաթը։ Նախորդը՝ 1971-ին էր։ «Ման Սիթին» այս տիտղոսը նվաճել է 6 անգամ (1937, 1968, 1972, 2012, 2018, 2019):

Back to top button