ՆորություններՍպորտ

Դու փոխեցիր ֆուտբոլը․ Տեր Շտեգենը՝ Մեսսիին

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը դիմել է հարձակվող Լիոնել Մեսսիին նրա՝ կատալոնական ակումբից հեռանալուց հետո։

«Հաճելի էր այս բոլոր տարիների ընթացքում քեզ հետ խաղալը, կարևոր պահեր ապրելը։ Չնայած ժամանակ առ ժամանակ մեր կարծիքները տարբերվում էին, բայց մենք միշտ նույն ուղղությամբ էինք շարժվում։ Մեզնից յուրաքանչյուրն աճել է՝ հաղթահարելով պարտություններն ու ուրախանալով հաղթանակներից։ Շնորհակալություն դրա համար։

Դու անցար ակումբի պատմության գիրկն ու ֆուտբոլի իրական լեգենդ կլինես, որովհետև հասել ես նրան, ինչին մեկ այլ խաղացող չի կարող մոտենալ․ դու փոխել ես ֆուտբոլը։ Քեզ ու ընտանիքիդ միշտ ամենալավն եմ մաղթում»,- գրել է գերմանացի դարպասապահն ինստագրամյան իր էջում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ տեր Շտեգենն ու Մեսսին լարված հարաբերություններ ունեն։

Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին «Բարսելոնան» հայտարարեց, որ չի երկարաձգի հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագիրը՝ ֆինանսական և կառուցողական հարցերից ելնելով։

Back to top button