ՆորություններՔո ձայնը

Միջազգային հարթակներում արդյունքների հասնելու և արդյունքներ ստանալու համար մենք ինքներս պետք է ճիշտ ձևակերպենք մեր խնդիրները. ՀՀ ՄԻՊ

Միջազգային հարթակներում արդյունքների հասնելու և արդյունքներ ստանալու համար մենք ինքներս պետք է ճիշտ ձրակերպենք մեր խնդիրները, ճիշտ ու ժամանակին աշխատեցնենք կամ օգտագործենք միջազգային մեխանիզմները, լինենք հետևողական ու սպառիչ կատարենք մեր աշխատանքը:

Անցյալ շաբաթ Հայաստանում գործող միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵՄ, ԵԽ և այլն) և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Նիդերլանդներ, Չեխիա, Լեհաստան, Սերբիա և այլն) ներկայացրի ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը:

Ցույց տվեցինք կապը ադրբեջանական հայատյաց քաղաքականության և խախտումների միջև: Հիմնավորեցինք նաև, որ սահմանային հարցերը մարդու իրավունքներից կտրված դիտարկվել չեն կարող, այդ թվում՝ միջազգային պահանջների հիման վրա:

Քննարկումն արդյունավետ էր: Իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին՝ քննարկմանը մասնակցելու համար:

Back to top button