ՄիջազգայինՆորություններ

ԱՊՀ երկրներից ավելի քան 700.000 ներգաղթյալ անօրինական կերպով է գտնվում Ռուսաստանում. ՌԴ ՆԳՆ

Ծագումով ԱՊՀ երկրներից ավելի քան 700 հազար ներգաղթյալ անօրինական կերպով գտնվում է Ռուսաստանում, հայտարարել է ՌԴ ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը՝ արտասահմանյան պետությունների դեսպանների հետ հանդիպումից հետո:

«Այսօր ԱՊՀ անդամ երկրներից ավելի քան 700 հազար ներգաղթյալ շարունակում է մնալ ստվերում»,-հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնում:

Ըստ Գորովոյի, ապրիլին, ԱՊՀ երկրների միջկառավարական վեհաժողովի նիստում, իրենք նախանշել են Ռուսաստանում անօրինական կերպով գտնվող օտարերկրացիների հետ կրթական աշխատանք կատարելու անհրաժեշտությունը՝ նրանց իրավական կարգավիճակը հստակեցնելու համար:

ՌԴ ՆԳՆ-ն հանդես է եկել նաեւ ժամանակավոր միջոցառումների գործողության ժամկետը երկարաձգելու առաջարկով, ինչը օտարերկրացիներին թույլ է տալիս փաստաթղթերի համար դիմել ներքին գործերի մարմիններին մինչև 2021թ.-ի սեպտեմբերի 30-ը ներառյալ: Այնուամենայնիվ, միևնույն է, ոչ բոլոր միգրանտներն են դրանով զբաղվում, ընդգծում են նախարարությունից:

Ռուսաստանցի ուժայինները հայտնել են, որ այս տարի օտարերկրացիները սկսել են ավելի հաճախ խախտել հասարակական կարգը, կազմակերպել զանգվածային ծեծկռտուքներ և հարձակվել իշխանության ներկայացուցիչների վրա: Օտարերկրացիների կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է 5%-ով: Նման դեպքերում ձեռնարկվում են կոշտ արձագանքման միջոցառումներ՝ ներառյալ Ռուսաստանում գտնվելու ժամկետի կրճատումը եւ ՌԴ տարածքում աշխատելու իրավունք տվող փաստաթղթերի անվավեր ճանաչումը:

Back to top button