ՄիջազգայինՆորություններ

Էրդողանն անտառային հրդեհներն անվանել է միջազգային սպառնալիք՝ համեմատելի կորոնավիրուսի եւ ահաբեկչության հետ

Անտառային հրդեհները դարձել են միջազգային սպառնալիք՝ համեմատելի կորոնավիրուսային համաճարակի և ահաբեկչության հետ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Այդ մասին նա հայտնել է A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Էրդողանի խոսքով՝ ամբողջ աշխարհը կանգնած է անտառային հրդեհների վտանգի առաջ. անտառներ են այրվում ԱՄՆ -ում, Կանադայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Իտալիայում, աֆրիկյան երկրներում, եւ այս իրավիճակը պայմանավորված է կլիմայական պայմաններով:

Էրդողանը հավելել է, որ վերջին 8 օրվա ընթացքում Թուրքիայում բռնկվել է 187 անտառային հրդեհ, որոնց մեծ մասը տեղայնացվել է: 15 հրդեհ դեռ չի հաջողվել հանգցնել: 20 ինքնաթիռ և 51 ուղղաթիռ ներգրավված են հրդեհաշիջման աշխատանքների մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, անտառային հրդեհները հասել են Թուրքիայի հարավ-արեւմուտքում գտնվող Մուղլա շրջանի ջերմաէլեկտրակայան:

«Կրակը տարածվել է դեպի ՋԷԿ: Բոլորը տարհանվում են կայանից, հնչում են տագնապի ազդանշաններ»,- նշվում է Մուղլա շրջանի Միլասի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ:

Back to top button
Close