ՆորություններՍպորտ

«Կադիսը» հաղթեց Իսպանիայի չեմպիոն «Աթլետիկոյին». Հարոյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» ու «Կադիսը» վիճարկեցին Կադիսի նախկին քաղաքապետ Ռամոն դե Կարանսայի անվան գավաթը։

Հիմնական ժամանակում գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։ «Կադիսի» ստադիոնում տեղի ունեցած խաղում առաջինը հաջողության հասան հյուրերը։ Բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոն 41-րդ րոպեին բացեց հաշիվը։ «Կադիսը» պարտությունից խուսափեց 86-րդ րոպեին իսպանացի հարձակվող Ալբերտո Պերեայի խփած գոլի շնորհիվ։

Հետխաղային 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Կադիսի» ֆուտբոլիստները՝ 4։2։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Back to top button
Close