ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայում հրդեհվել է Միլասի ջերմաէլեկտրակայանը. անձնակազմին տարհանել են, շրջակայքում խրամատներ են փորել

Անտառային հրդեհները հասել են Թուրքիայի հարավ-արեւմուտքում գտնվող Մուղլա շրջանի ջերմաէլեկտրակայան, հաղորդում է Haberturk-ը:

«Կրակը տարածվել է դեպի ՋԷԿ: Բոլորը տարհանվում են կայանից, հնչում են տագնապի ազդանշաններ»,- նշվում է Մուղլա շրջանի Միլասի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ ջերմաէլեկտրակայանի շրջակայքում խրամատներ են փորվել, աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել էր, որ հրդեհների հետեւանքով Միլասի ՋԷԿ-ը վտանգված է:

 

 

Back to top button
Close