Նորություններ

«Գյուղում լսեցինք պայթյունի թեթևակի ձայներ, ասացին՝ թուրքի ԱԹՍ է». Կութի գյուղապետ

«Մենք գյուղում թեթևակի պայթյունի ձայն լսեցինք, փորձեցինք հետաքրքրվել՝ էդ ինչ էր, որտեղից, ասացին՝ թուրքի ԱԹՍ է եղել: Թե որ ուղղությամբ էր ԱԹՍ-ն, ես չէ, որ պետք է ասեմ, մեզ ամեն բան հո չեն ասում»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան.

«Էս քանի օրը իրենց հանգիստ են պահում, գյուղում էլ մարդիկ չեն լսել կրակոցներ. ասենք, մեկ-մեկ լինում է, որ ես գործով գյուղում չեմ լինում, եթե մարդիկ լսում են կրակոցի ձայն կամ ինչ-որ բան, զանգում և ասում են»,- նշեց Կութ համայնքի ղեկավարը:

Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանն էլ ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց. «Ես էս պահին Երևանում եմ, բայց անընդհատ կապի մեջ եմ, ասել են՝ ամեն  ինչ նորմալ է, ԱԹՍ-ի համար էլ ասացին, որ մեր գյուղում չի լսվել:

Եթե հիմա խաղաղ է, կամ չեն կրակում, այնպես չէ, որ մենք պիտի արխային ապրենք, աշխատում ենք մեր զգոնությունը չթուլացնել»,- նշեց Երանոսյանը:

Հիշեցնենք, որ ՊՆ տարածել էր հաղորդագրություն, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ։ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է։

Back to top button