Նորություններ

ԱԺ նորընտիր նախագահը նշանակումներ է արել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի շարք նշանակումներ է արել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

Նրա կարգադրությամբ Վահան Նարիբեկյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, Լեւոն Սահակյանը՝ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, իսկ Էդուարդ Խանզրադյանը՝  աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Ալեն Սիմոնյանը իրեն խորհրդական է նշանակել Հովհաննես Նալբանդյանին, օգնական՝  Դավիթ Առաքելյանին, որպես ռեֆերենտներ ՝ Զինա Չալիկյանին եւ Աշխեն Հայրապետյանին։

Back to top button
Close