ՄիջազգայինՆորություններ

Անթալիայի 16-ամյա բնակչի են ձերբակալել. նա խոստովանել է՝ Մանավգաթում անտառ է հրդեհել

Թուրքական ոստիկանությունը բերման է ենթարկել Անթալիայի 16-ամյա մի բնակչի՝ (C.Y.-ին), ով կասկածվում է անտառներ հրդեհելու մեջ: Ըստ Haberturk-ի՝ առաջին հարցաքննության ժամանակ նա հերքել է հրկիզման մեջ իր մասնակցությունը:

Սակայն, ապացույցներ ներկայացնելուց հետո, պատանին խոստովանել է, որ հանցագործություն է կատարել Մանավգաթի շրջանի տարածքում:

Անթալիայում ավելի քան 1 շաբաթ շարունակվում են անտառային հրդեհները:

 

Back to top button
Close