ՆորություններՍպորտ

Տոկիո-2020․ Արսեն Հարությունյանը պարտվեց մեկնարկում

Ազատ ոճի ըմբիշ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը ցավալի պարտություն կրեց Տոկիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի հենց մեկնարկում։

Մեր ըմբիշը 1/8 եզրափակչում մրցեց Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, 2018 թվականի Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատի հետ և 1-6 հաշվով պարտություն կրեց՝ չկարողանալով դուրս գալ հաջորդ փուլ։

Եթե Բեհբայարը դուրս գա եզրափակիչ, Հարությունյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և Օլիմպիական բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա։

Քառորդ եզրափակչում Մոնղոլիայի ներկայացուցչի մրցակիցը կլինի իրանցի ըմբիշ Ռիզա Աթրինագարչին, որը 1/8 եզրափակչում պայքարից դուրս թողեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլին՝ առավելության հասնելով 3-2 հաշվով։

Նշենք՝ Հարությունյանն այսօրվա մեր միակ ներկայացուցիչն էր Օլիմպիական խաղերում։

armsport.am

Back to top button
Close