Նորություններ

Սյունիքի մարզում 42-ամյա վարորդը Volkswagen-ով գլխիվայր շրջվել է, նրան տեղափոխել են հիվանդանոց

Սյունիքի մարզի բնակիչ, 42-ամյա Գարուն Թումանյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 312-րդ կմ հատվածում իր վարած Volkswagen Golf  մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց,  բախվել աջակողմյան հատվածի հողաթմբին և գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով Գ. Թումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ  Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հ. Հայրապետյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Թումանյանը աշխատում է «Քարավան» ռեստորանային համալիրում՝ որպես ավագ խոհարար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  shamshyan.com  

Back to top button
Close