ՆորություններՍպորտ

Լևոն Արոնյանն առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի առաջին օրվանից հետո 2,5:0,5 հաշվով հաղթում է Շաքրիյար Մամեդյարովին

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grand Chess Tour շարքի Chessable Masters շախմատային առցանց մրցաշարի քառորդ եզրափակչի առաջին օրվանից հետո 2,5:0,5 հաշվով հաղթում է ադրբեջանցի շախմատիստ Շաքրիյար Մամեդյարովին:

Արոնյանը ոչ ոքի է ավարտել առաջին պարտիան, երկրորդում հաղթել է սևերով, երրորդում`   սպիտակներով։

Օգոստոսի 4-ին Արոնյանն ու Մամեդյարովը կմրցեն մրցաշարի երկրորդ կեսի շրջանակում:

100 հազար ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է 2 փուլով։

8 լավագույնները նոկաուտ համակարգով կորոշեն հաղթողին: Մրցույթն անցկացվում է արագ շախմատի կանոններով (15 րոպե՝ յուրաքանչյուր քայլի համար՝ հավելյալ 10 վայրկյան):

 

Back to top button
Close