Նորություններ

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Niva-ն. կա վիրավոր

 

Երեկ՝ օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 299-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ, 62-ամյա Կամո Ռոռոզյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և 51-ամյա Անդրանիկ Նավասարդյանի վարած Mercedes մակնիի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կ. Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ  Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հ. Հայրապետյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close