Նորություններ

Արսեն Ջուլֆալակյանի տարօրինակ գրառումը Չալյանի պարտության մասին

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում.

«Աստծո դատաստանից չես խուսափի»,- գրել է նախկին մարզիկը և ավելացրել #Tokyo2020 #GrecoRomanWrestling հեշթեգերը:

Ակնհայտ է, որ Ջուլֆալակյանի այս գրառումն ուղղված է Կարապետ Չալյանին, ով 77 կգ քաշային կարգում  բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվեց ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովին։

Գրառման մեկնաբանությունում Ջուլֆալկյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկին, գրել է. «Ով թեմայի մեջ խորացած է, կհասկանա ինչ նկատի ունեմ, չծավալվեմ;) մի բան, որ հաստատ է՝ անարդար ճանապարհով հեռու չես գնա»:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականում նույն քաշային կարգում հանդես էր գալիս նաև Արսեն Ջուլֆալակյանը:  Դեռևս նախորդ տարվա սկզբին հավաքականի մարզչական խորհուրդը որոշել էր, որ այս քաշային կարգում Տոկիո-2020-ին պետք է մասնակցի Կարապետ Չալյանը, ինչից հետո Ջուլֆալակյանը մի քանի անգամ բարձրաձայնել էր հավաքականում անարդար ընտրության մասին:

Back to top button
Close