ՄիջազգայինՆորություններ

Պենտագոնի շենքի մոտ կրակոցներ են հնչել. տարածքն արգելափակված է

ԱՄՆ-ում Պենտագոնի շենքն այս պահին արգելափակված է շինությունից դուրս գտնվող կայանատեղիում տեղի ունեցած կրակոցների պատճառով, հայտնում է ամերիկյան CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի անվտանգության ծառայությանը:

Հաղորդվում է, որ կրակոցների պատճառով կան վիրավորներ:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տարածքում գտնվող «տրանզիտային կենտրոնում», որտեղով ամեն օր անցնում են անձնակազմի հազարավոր աշխատակիցներ:

Պենտագոնի շենքն այս պահին շրջափակված է ոստիկանության կողմից, մետրոպոլիտենի մոտակա կայարաններում գնացքների երթեւեկությունը դադարեցվել է:

Քաղաքացիներին հորդորում են խուսափել դեպի այդ շրջան մեկնելուց:

Back to top button
Close