Գործարար կանայքՀԱՏՈՒԿ ԱՆԴՐԱԴԱՐՁՆորություններՏնտեսական

Նորաձևություն՝ թելադրված Գյումրիից. «Zakaryan» բրենդի ջինսերը սկսել են «շրջագայել» Եվրոպայում

Բարձրորակ ջինսեր, որոնց արտադրության կենտրոնը Գյումրին է: Հիմա էլ այս փաստը շատերի համար անհավատալի և անհավանական է թվում, հատկապես արտերկրում: Հայտնի ապրանքանիշերի կողքին ինչպե՞ս հայտնվեց հայկական արտադրության հագուստ, որն իր որակով ամենևին չի զիջում… Ինչո՞ւ է այս փաստը զարմանալի. պատճառն այն է, որ ջինսի արտադրությունը բավականին բարդ է, այն հեռու է սովորական տեքստիլ արտադրությունից:

Իսկ սկիզբն իսկապես շատ բարդ էր: Ինչի՞ց սկսել, ո՞րն է լինելու քայլերի հաջորդականությունը, ինչպե՞ս գտնել մասնագետների, ովքեր բարդ աշխատանքի մեկնարկը կտան:

«Զաքարյան» ընկերությունը մասնագետներ հրավիրեց Իտալիայից, ովքեր առ այսօր ապրում և աշխատում են Գյումրիում: Հետո արդեն արտադրության բարդ գործընթացի մեկնարկը տրվեց: Սպառողը ողջունեց և գնահատեց իրենց մուտքը շուկա, ասում է ընկերության կոմերցիոն տնօրենը, ով իր ուրույն ներդրումն է ունեցել «Զաքարյան» բրենդի հիմնադրման գործում: Ընկերության՝ արագ ճանաչում ձեռք բերելը ամենակարևոր ձեռքբերումներից է համարում:

Շուկայում տեղ զբաղեցնելը բարդ էր, որովհետև մրցակիցները շատ էին. շուկան ողողված է թուրքական հագուստով, և հայ արտադրողը սեփական երկրում ստիպված է մրցակցել թուրք արտադրողի հետ, հարմարվել նրա թելադրած գնային քաղաքականությանը:

Մրցակցության մեջ հաղթելու ամենակարևոր բանաձևը որակի վրա աշխատելն է, ասում է Լիլիթ Զաքարյանը: Գործունեության կարճ ժամանակահատվածում ծանր ճգնաժամի առաջ կանգնեց ընկերությունը՝ քովիդ և պատերազմ: Մինչդեռ հաշվարկները բոլորովին այլ էին: Ընկերությունը դադարեցրեց իր գործունեությունը, խոշոր պատվերներ չեղարկվեցին:

Այս փուլում, Լիլիթ Զաքարյանի խոսքերով, փորձում են ճգնաժամը հաղթահարել: Ընկերությունը, որը խոշոր ներդրումներ է արել, չի դադարում պայքարել՝ ոչ միայն սեփական երկրում սեփական տեղը զբաղեցնելու համար, այլ նաև միջազգային շուկայում ճանաչված ապրանքանիշ դառնալու:

Back to top button
Close