ՄիջազգայինՆորություններ

Իրանի հոգևոր առաջնորդը Ռայիսիին հաստատել է նախագահի պաշտոնում

Իրանում անցկացվել է Հոգևոր առաջնորդի կողմից Էբրահիմ Ռայիսիին նախագահի պաշտոնում հաստատելու արարողությունը:

Ռայիսիի երդմնակալության արարողությունը անցկացվելու է օգոստոսի 5-ին: Այդ օրը նորընտիր նախագահը ներկայացնելու է իր կառավարության անդամներին, որոց պետք է հաստատի խորհրդարանը:

Հիշեցնենք, որ 2021թ. հունիսի 18-ին Իրանում անցկացվեց նախագահական 13-րդ ընտրությունը։ Գրանցվել էր Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունների պատմության մեջ մասնակցության ամենացածր ցուցանիշը՝ 48,8%։ Ընտրություններում հաղթել էր դատական իշխանության ղեկավար էբրահիմ Ռայիսին՝ ստանալով քվեների 61,9%-ը (17,9 միլիոն ձայն):

regionmonitor.com

Back to top button
Close