Նորություններ

Վարույթ է ընդունվել Ստեփանակերտի մթերային խանութից 3.208.850 ՀՀ դրամ գումարի տարբեր տեսակի ապրանքներ գաղտնի հափշտակելու առթիվ հարուցված քր.գործը

ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել անհայտ անձի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև ս.թ. հոկտեմբեր ամսվա սկզբներն ընկած ժամանակահատվածում շահադիտական դրդումներից ելնելով Ստեփանակերտ քաղաքի 1966թ. ծնված բնակչին պատկանող Ստեփանակերտ քաղաքում տեղակայված մթերային խանութից 3.208.850 ՀՀ դրամ գումարի տարբեր տեսակի ապրանքներ գաղտնի հափշտակելու և վերջինիս առանձնապես խոշոր չափերի հասնող գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button