ՄիջազգայինՆորություններ

Բոդրումում եւ Մարմարիսում, որտեղ հիմնականում հանգստանում են ռուսաստանցի զբոսաշրջիկները, տարհանում է իրականացվում ծովային ուղիով

Թեեւ հայտարարվում է, որ Թուրքիայում վերջին օրերին մարվել է 107 անտառային հրդեհ, Բոդրումում, Մանավգաթում և Մարմարիսի Թուրունչ շրջանում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները:

Բոդրում եւ Մարմարիս հանգստավայրերում, որտեղ հիմնականում իրենց հանգիստն են անցկացնում ռուսաստանցի զբոսաշրջիկները, տարհանում է իրականացվում ծովային ուղիով՝ ամենատարբեր ջրային փոխադրամիջոցներով:

Միեւնույն ժամանակ հրշեջները եւ քաղաքացիներն այդ շրջաններում ներգրավված են հրդեհաշիջման աշխատանքներին:

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ անտառային հրդեհների պատասխանատու է հանդիսանում «Կրակի երեխաներ» խմբավորումը, որը կապված է Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ:

Ըստ պարբերականի՝ խմբավորման անդամներն իբր հայտարարել են, որ «թուրքական ռեժիմն այլ լեզու չի հասկանում, ուստի իրենք որոշել են նրան կրակով ծնկի բերել»:

Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթթին Քոչան հայտնել է, որ Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 8-ի, իսկ վիրավորներինը՝ 864 -ի:

 

 

 

Back to top button
Close