ՄիջազգայինՆորություններ

Թուրքական իշխանամետ լրատվամիջոցը հայտնել է անտառային հրդեհների պատասխանատուի անունը

Թուրքական իշխանամետ Yeni Safak թերթը պնդում է, որ «Կրակի երեխաներ» խմբավորումը, որը կապված է Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ, իբր ստանձնել է երկրում անտառների հրկիզման պատասխանատվությունը:

Ըստ պարբերականի՝ խմբավորման անդամներն իբր հայտարարել են, որ «թուրքական ռեժիմն այլ լեզու չի հասկանում, ուստի իրենք որոշել են նրան կրակով ծնկի բերել»:

Թերթը, որպես այս տեղեկատվության աղբյուր, մեջբերում է սոցիալական ցանցերը, որոնք ենթադրաբար կապված են PKK-ի հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին, Թուրքիայում վերջին օրերին մարվել է 107 անտառային հրդեհ:

Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթթին Քոչան հայտնել է, որ Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 8-ի, իսկ վիրավորներինը՝ 864 -ի:

Back to top button
Close