ՆորություններՍպորտ

Ուրարտուն խոշոր հաշվով հաղթեց ՀՊԼ նորեկին

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրում «Ուրարտուն» ընդունել էր առաջնության նորեկ «Նորավանքին» ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ։ Հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով։

Առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։ 48-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 2-րդ կեսում փոխարինման մտած Նարեկ Գրիգորյանը՝ խփելով իր առաջին գոլը թիմի կազմում։ 67-րդ րոպեին Ուգոչուկվու Իվուն կրկնապատկեց հաշիվը։ Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ հաշիվը խոշոր դարձրեց Կարեն Մելքոնյանը։

Այսպիսով, «Ուրարտուն» առաջին 3 միավորը վաստակեց նոր մրցաշրջանում։

Back to top button
Close