ՄիջազգայինՆորություններ

Լիբանանում թաղման թափորի վրա կրակ են բացել. կան զոհեր եւ վիրավորներ

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից հարավ գտնվող Խալդե շրջանում թաղման թափորի գնդակոծման հետևանքով մի քանի մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Խալդեի շրջանում հուղարկավորության ժամանակ զինված անձինք կրակ են բացել թաղման թափորի վրա, ինչը հանգեցրել է բախումների, որի արդյունքում մի քանի քաղաքացի զոհվել և վիրավորվել են՝ այդ թվում մեկ զինծառայող»,-ասվում է Լիբանանի բանակի տարածած հաղորդագրությունում:

Տարածքում զինվորական ուժեր են կենտրոնացվել: Բանակի հրամանատարությունը զգուշացրել է, որ կրակ կբացի զենք կրող ցանկացած անձի վրա:

Իր հերթին շիական «Հըզբոլլահ» խմբավորումը, որը վերահսկում է Բեյրութի հարավային արվարձանները, հայտարարել է, որ Խալդեում խմբավորման անդամներից մեկի հուղարկավորության ժամանակ դարանակալել եւ սպանել են 3 մարդու: «Հըզբոլլահը» կոչ է արել լիբանանյան բանակին եւ անվտանգության ուժերին անհապաղ միջամտել՝ հանցագործներին ձերբակալելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու համար:

Բեյրութից հարավ գտնվող Խալդե քաղաքում տեւական ժամանակ միջկրոնական բախումներ են ընթանում շիա եւ սուննի բնակիչների միջեւ:

Back to top button
Close