ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի եւ վիրավորների թիվն ավելացել է

Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 8-ի, իսկ վիրավորներինը՝ 864-ի, «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ՝ հայտնել է հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Քոչան:

Ավելի վաղ հաղորդվել էր 6 զոհի եւ 410 վիրավորի մասին:

«Մանավգաթում (Անթալիա նահանգ) բռնկված հրդեհների հետևանքով մենք ունենք մահվան 7 դեպք: Հրդեհից տուժած 507 անձանցից 497-ը դուրս են գրվել հիվանդանոցներից: Մարմարիսում մենք ունենք 1 զոհ: Մերսինում բռնկված հրդեհից տուժած բոլոր 154 անձինք բուժման ավարտից հետո դուրս են գրվել հիվանդանոցներից»,-գրել է Քոչան Twitter-ում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին, Թուրքիայում վերջին օրերին մարվել է 107 անտառային հրդեհ: Առայժմ Անթալիայի և Մուղլայի առողջարանային նահանգներում բռնկված 5 հրդեհները չի հաջողվել վերցնել վերահսկողության տակ:

 

Back to top button
Close