ՄիջազգայինՆորություններ

Իրանի նորընտիր նախագահի՝ պաշտոնում հաստատման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին

Օգոստոսի 3-ին Թեհրանում կկայանա Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ պաշտոնում հաստատման արարողությունը՝ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և երկրի պաշտոնատար անձանց ներկայությամբ, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Ըստ առաջնորդի տեղեկատվական պորտալի, Իրանի գերագույն առաջնորդը երեքշաբթի նախագահի պաշտոնում հաստատելու է նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիին: Արարողությունը կսկսվի տեղի ժամանակով 10:30-ին:

Ներքին գործերի նախարարն այս արարողությանը զեկույց կներկայացնի իրանական օրացույցով 1400 թ.-ի նախագահական ընտրությունների անցկացման գործընթացի վերաբերյալ:

Իրանում նախագահական ընտրություններում հաղթած Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունը նախատեսված է օգոստոսի 5-ին, ժամը 17:00-ին:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Իրանի նախագահական ընտրություններում հաղթել էր Էբրահիմ Ռայիսին՝ հավաքելով ընդհանուր ձայների 61,95%-ը:

Back to top button
Close