ՄիջազգայինՆորություններ

Ժիրինովսկին մեկնաբանել է իր հայտարարությունների համար Ադրբեջանի կողմից հղված նոտան

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից իր հայտարարությունների պատճառով հղված նոտայի մասին հարցը, հիշեցրել է խոսքի ազատության մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բաքվում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել էր Ադրբեջանի ԱԳՆ, նրան նոտա էր հանձնվել՝ կապված երկրի մասին Ժիրինովսկու հայտարարությունների հետ:

Քաղաքական գործիչը՝ խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման մասին, ասել էր, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության եւ ԽՍՀՄ-ի տարածքներ, իսկ Հարավային Կովկասը ռուսական ազդեցության գոտի է հանդիսանում:

Ժիրինովսկին նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին «հիմար» անվանեցին, իսկ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի «բերանը կապեցին, ձայնից զրկեցին», եւ ոչ ոք բողոքի նոտա չհղեց:

«Եվ երբ ես եմ խոսում… Չպետք է դիպչեմ Բաքվին, կլինի բողոքի նոտա: Հայաստանին չպետք է դիպչեմ: Ընդհանրապես, մենք բոլորս պետք է լռենք և գովե՞նք նրանց, որքան լավն են նրանք՝ ապրելով ռուս ժողովրդի հաշվին»,- ասել է Լիբերալ -դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդը:

Back to top button
Close