ՄիջազգայինՆորություններ

Հունաստանում տասնյակ անտառային հրդեհներ են բռնկվել

Հունաստանի մեծությամբ 3-րդ քաղաքի՝ Պատրասի բնակիչները տուժել են անտառային հրդեհներից, որոնք մոտեցել են տներին: Այս մասին հայտնում է Al Arabia-ի անգլերեն հրատարակությունը:

Քաղաքում այրվել է մոտ մեկ տասնյակ տուն, հինգ մարդ հոսպիտալացվել է: Մոբիլիզացվել են հատուկ ծառայությունների լրացուցիչ ստորաբաժանումներ: Հրդեհները ծածկել են Պելոպոնես թերակղզին, և իշխանությունները ստիպված են եղել փակել տրանսպորտային ուղիները թերակղզու և մայրցամաքային Հունաստանի միջև:

Ինչպես Twitter-ում հայտնում է TRT World Now-ը, երկրում տասնյակ անտառային հրդեհներ են բռնկվել: Մասնավորապես, վերջին 24 ժամվա ընթացքում հատուկ ծառայությունները գրանցել են 56 հրդեհ:

Հունաստանում Ռուսաստանի դեսպանատունը Twitter-ում հայտնում է, որ հրդեհի մարման աշխատանքներին միացել են ռուսաստանցի փորձագետներ և BE-200 ES ամֆիբիա օդանավը:

Հիշեցնենք, որ հուլիսի վերջին անտառային լայնածավալ հրդեհներ են բռնկվել նաեւ Թուրքիայում: Հրդեհները հասել են Անթալիայի, Բոդրումի եւ Մարմարիսի զբոսաշրջային շրջաններ: Տուժել է ավելի քան 400 մարդ:

Back to top button
Close