ՄիջազգայինՆորություններ

Վենդետա՝ էքսկավատորավարի կողմից, ում աշխատավարձի մի մասը գործատուները որոշել էին չվճարել

Գերմանիայի Բլումբերգ քաղաքում էքսկավատորավարը շենքը կառուցելուց հետո չի ստացել աշխատավարձի մի մասը եւ որոշել է վրեժ լուծել իր գործատուներից: Նա որոշել է իր շինտեխնիկայով քանդել շենքի ամբողջ ճակատային հատվածը: Զայրացած շինարարի գործողություններից հասցված վնասը գնահատվում է կես միլիոն եվրո:

Վենդետայից հետո 47-ամյա շինարարը նստել է իր մեքենան և հեռացել, սակայն շուտով նա ներկայացել է ոստիկանություն: Միաժամանակ նշվում է, որ շինարարը հարբած կամ թմրանյութերի ազդեցության տակ չի եղել:

Թե ինչ պատիժ է կրելու էքսկավատորավարը, դեռևս հայտնի չէ: Ինչ վերաբերում է շենքին, փորձագետները մտավախություն ունեն, որ շինարարի գործողությունները կարող են ազդել նորակառույց շենքի կայունության վրա:

Back to top button
Close