ՆորություններՍպորտ

Տոկիո-2020. Օգոստոսի 1-ին Հայաստանից հանդես կգան երկու մարզիկ

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերում վաղը` օգոստոսի 1-ին, պայքարի մեջ կմտնեն ըմբիշները: Հայաստանից առաջինը մրցագորգ կելնի հունահռոմեական ոճի ըմբիշ, 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը:

Վաղը տեղի կունենան 1/8 և 1/4 եզրափակիչ փուլի հանդիպումները: Մեկնարկային մարտում մեր ըմբիշը կմրցի իրանցի Ալի Ռեզա Նեջաթի հետ, որն աշխարհի վերջին առաջնության բրոնզե մեդալակիր է: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 6:20-ին: Կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները նախատեսված են օգոստոսի 2-ին:

Վաղը ելույթները կշարունակի մեր 75 կգ քաշային բռնցքամարտիկ Արման Դարչինյանը: Նա քառորդ եզրափակիչ մարտում կհանդիպի աշխարհի փոխչեմպիոն, ֆիլիպինցի Էումիր Մարսյալի հետ: Հանդիպման սկիզբը` ժամը 7:35-ին: Հաղթելու դեպքում մեր մարզիկը նվազագույնը կապահովի բրոնզե մեդալ:

Back to top button