Նորություններ
Ադրբեջանցի զինծառայող է մահացել օկուպացված Մարտունիի շրջանում

Արցախի Մարտունիի օկուպացված շրջանում մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող Ասլանով Շամիլ Մայիս օղլուն: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանցի զինծառայողը, նախնական տվյալներով, մահացել է զենքի հետ վարվելու կանոնների կոպիտ խախտման արդյունքում:
Նշվում է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում:
Սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ նա ծառայակցի նշանառու զենքից հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում: