ՄիջազգայինՆորություններ

ՆԱՏՕ-ն հայտարարել է Բալթիկ ծովի վրա ռուսական 3 ռազմական ինքնաթիռ «որսալու» մասին

ՆԱՏՕ-ի կործանիչները` իսպանական Eurofighter-ը և իտալական F-35-ը, օդ են բարձրացել Բալթիկ ծովի վրա՝ ռուսական ռազմական ինքնաթիռներին «որսալու» համար»,- «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ՝ հայտնել է Գերմանիայում դաշինքի օդային հրամանատարությունը (Ռամշտայնի բազա):

«Դաշինքի ռադարների վրա Կալինինգրադից հեռացող երեք անհայտ ինքնաթիռի հայտնաբերումից հետո Գերմանիայում ՆԱՏՕ-ի օդային գործողությունների հրամանատարությունը կործանիչներ է օդ բարձրացրել` դրանց «որսալու» և նույնականացնելու համար»,-ասվում է հաղորդագրությունում:

Խոսքը ռադիոէլեկտրոնային պայքարի Ил-22ПП երկու ինքնաթիռի եւ մեկ Su-24-ի մասին է:

Բացի այդ, ՆԱՏՕ-ն զեկուցել է նաեւ ռուսական Իլ-76-ին նույն գոտում «որսալու» մասին:

Ռուսական կողմը հայտարարել է, որ ինքնաթիռների բոլոր թռիչքներն իրականացվել և իրականացվում են չեզոք ջրերի վրայով՝ օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին համապատասխան:

Back to top button
Close