ՄիջազգայինՆորություններ

Թուրքական Մարմարիսի բնակիչներին նախապատրաստել են տարհանման

Թուրքիայի Մարմարիսի շրջանների բնակիչները պատրաստվում են տարհանման՝ անտառային հրդեհների պատճառով, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մարմարիսի ռուսաստանյան մշակույթի և համագործակցության ընկերակցության ղեկավար Օլգա Սեզգինը:

«Այսօր առավոտյան ժ.5-ին ոստիկանությունը շրջում էր փողոցներով, բարձրախոսներով հայտարարում էին, որ մարդիկ պետք է հավաքեն անհրաժեշտ իրերը և պատրաստվեն տարհանման: Բոլորը դուրս եկան, դրսում սպասեցին»,-հայտնել է Սեզգինը:

Խցանման պատճառով փակվել է միակ ճանապարհը, մարդկանց հյուրանոցներից հանել են ծովի կողմից: Հրդեհների շրջանում կազմակերպվել են օգնության կետեր, որտեղ կամավորները ջուր ու սնունդ են բերում:

Ներկայումս, ըստ Սեզգինի, մարդիկ վերադարձել են իրենց տները:

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են Անթալիա, Մերսին, Ադանա, Օսմանիե և Կայսերի նահանգներում:

Back to top button
Close