ՄիջազգայինՆորություններ

Վրաստանում 1 օրում Covid-19-ի ավելի քան 2700 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2712 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 416 338 է:

Նախօրեին կատարվել է 39 126 թեստ, որից  21 775-ը՝ հակամարմինների, 17 351-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1561 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 381 246 մարդ:

Երկրում վարակից մահացել է ևս 25 մարդ, ընդհանուր՝ 5 793:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 6.93%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 6.59%, վերջին 7 օրվանը՝ 7.09%:

aliq.ge

Back to top button
Close