ՄիջազգայինՆորություններ

Տեսանյութեր. Թուրքիայի 7 նահանգներ անտառային հրդեհների ճիրաններում են. դրանք մոլեգնում են Ադանայում, Անթալիայում, Կայսերիում, Մերսինում եւ այլուր

Սոցիալական ցանցերում հայտնվում են ավելի ու ավելի շատ տեսանյութեր Թուրքիայում լայնածավալ անտառային հրդեհների մասին, որոնք որոշ տեղերում մոտեցել են բնակելի շենքերին և զբոսաշրջային համալիրներին, հայտնում է mk.ru-ն:

Թուրքիայում հրդեհներն արդեն ազգային աղետ են համարել, իսկ դատախազությունը հետաքննություն է սկսել դրանց բռնկման պատճառների վերաբերյալ:

Ներկայումս Թուրքիայի հարավային 7 նահանգներ 20 անտառային հրդեհների ճիրաններում են: Դրանք մոլեգնում են Ադանայում, Անթալիայում, Կայսերիում, Քյութահյայում, Մերսինում, Մուղլայում, Օսմանիեում: Զգալի վնասներ են կրել անտառները, 6 հազար հա գյուղատնտեսական նշանակության հող եւ 500 հեկտար ջերմոց, տասնյակ շենքեր: 3 մարդ զոհվել է, 122 -ը՝ վիրավորվել:

Տեսանյութերից մեկում Մանավգաթում բռնկված հրդեհն է պատկերված: «Ծուխը, մոխիրը և գոլորշին ամենուր են: Մարդիկ տարհանվում են: Տներ, տնտեսություններ, բազմաթիվ կենդանիներ են այրվել: Կան զոհեր և վիրավորներ»,-գրում է տեսանյութի հեղինակը:

Դրամատիկ կադրեր են հրապարակվել նաեւ Բոդրումի «Տիտանիկ» հյուրանոցի մոտից, որտեղ հանգստանում էին ռուսաստանցի զբոսաշրջիկները: Բոլոր հանգստացողներին տարհանել են եւ տեղավորել հարեւան հյուրանոցներում:

 

 

 

 

Back to top button
Close