Նորություններ

Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ-ի ռազմական օգնությունը կրճատելու մասին որոշում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց կոնգրեսական Փալոնի կողմից ներկայացված փոփոխությունը, որը կրճատում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին: Այս մասին հայտնում է Ամերիկային հայ դատի հանձնախումբը:

Փալոնի ներկայացրած փոփոխության մեջ ասված է. «Միջազգային ռազմական կրթություն և ուսուցում», ինչպես նաեւ «Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի» միջոցով հատկացվող որեւէ ֆինանսավորում չի տրամադրվելու Ադրբեջանին:

Դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկան, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն:

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ողջունել է Փոփոխությունների մասին պալատի կայացրած որոշումը:

Back to top button
Close