Նորություններ

Երևանում կանչով դեպքի վայր մեկնած հրշեջ ավտոմեքենան մասամբ հայտնվել է փոսում՝ կիսակողաշրջված վիճակում

 Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 22:001-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ավտոմեքենան կանչով մեկնել է Հալաբյան 22 շենք, սակայն շենքի բաց տարածքում ԽՍՀՄ տարիներին կառուցված ստորգետնյա ավտոտնակների հատակը ծակվել է և հրշեջ մեքենան մասամբ կիսակողաշրջվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական վարչության պետ Առնոլդ Հարությունյանն ու Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը:

Այս պահին փրկարարները փորձում են հատուկ միջոցներով ավտոմեքենան դուրս բերել, քանի որ կա վտանգ՝  եթե ծանր տեխնիկա մտնի, հնարավոր է, փլուզում տեղի ունենա:

Ավտոտնակների այդ հատվածում տիրում է գարշահոտություն, հակասանիտարական վիճակ, ինչի պատասխանատուն ավելի շատ բնակիչներն են, իսկ Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուները այս դեպքից հետո պետք է հետևություններ անեն, տեղադրեն հատուկ ցուցանակներ, իսկ շենքի լիազոր մարմնին կամ համատիրությանը պարտավորեցնեն այդ հակասանիտարական վիճակը վերացեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close