ՆորություններՍպորտ

ՉԼ․ Ալաշկերտը պարտվեց Շերիֆին ու դուրս մնաց հետագա պայքարից

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» հյուրընկալվել էր մոլդովական «Շերիֆին» ու պարտություն կրեց։

Հանդիպման 10-րդ րոպեին Արտակ Գրիգորյանի փոխանցումից հետո հաշիվը շրջադարձ հարվածով բացեց Ալեքսանդր Գլիշիչը։ Ընդամենը 5 րոպե անց մրցակիցը հավասարեցրեց հանդիպման հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Դուլանտոն։ 23-րդ րոպեին  Էնրիկե Լուվանորը առաջ մղեց մոլդովական թիմին։

Խաղի հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Ջեյմսը խախտեց կանոնները մրցակցի հետ պայքարում ու մրցավարը 11-մետրանոց նշանակեց։ Գնդակին մոտեցած Սեբաստիան Թիլը հարվածեց ուղիղ նշանակետին՝ դնելով հանդիպման վերջակետը՝ 3-1։

Այսպիսով, ընդհանուր դիմակայության արդյունքում «Ալաշկերտը» 1-4 հաշվով պարտություն կրեց «Շերիֆից» ու լքեց Չեմպիոնների լիգան, բայց պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 3-րդ փուլում։

Back to top button
Close