Նորություններ

Գեղարքունիքում ազատագրված դիրքում հայ զինվորին գտել են նռնակը ձեռքին՝ պատրաստ պայթեցնելու այն. pastinfo.am

Կորած համարվող զինվորը հայտնաբերվել է ադրբեջանցիներից ազատագրած դիրքերում, որի ձեռքին նռնակ է եղել՝ պատրաստ պայթեցնելու իրեն՝ գերի չընկնելու համար։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական նախահարձակ գործողությունների արդյունքում ունենք երեք զոհ, 4 վիրավոր, եւս մեկը համարվում էր կորած։ Ավելի ուշ Գեղարքունիքի մարզպետը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ զինվորը հայտնաբերվել է, ունի ծանր վիրավորում եւ անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց։

Զինվորին գտել են այն տարածքում, որն առավոտյան ադրբեջանցիներին հաջողվել էր գրավել, սակայն ավելի ուշ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները անհրաժեշտ հակահարվածով ազատագրել էին տարածքը՝ հակառակորդին ետ շպրտելով իրենց ելման դիրքեր։ Արդյունքում՝ հաջողվել է փրկել մեկ հայորդու կյանք, ով եղել է վիրավոր ու տեղափոխվել հիվանդանոց։

Փաստինֆո

Back to top button
Close