ՄիջազգայինՆորություններ

Լիտվան «հեղեղվում» է Բելառուսի սահմանով երկիր մուտք գործող միգրանտներով

Լիտվայում մեկ օրում բերման են ենթարկվել Բելառուսից ժամանած 171 միգրանտներ, ինչը տարեսկզբից ի վեր ապօրինի ներգաղթյալների օրական ամենամեծ թիվն է, հայտնում է Sputnik Լիտվան:

«Լիտվայում սահմանապահները երեքշաբթի բերման են ենթարկել Բելառուսի սահմանով անցած 171 միգրանտների: Այս մասին հայտնում է հանրապետության պետական ​​սահմանապահ ծառայությունը: Սա մեկ օրում բերման ենթարկված ապօրինի ներգաղթյալների ամենամեծ թիվն է այս տարվա ընթացքում»,-ասված է հայտարարության մեջ:

Ինչպես նշում է գործակալությունը, այս տարի Բելառուսից 3.027 ապօրինի միգրանտ փորձել է մուտք գործել Լիտվա, ինչը 37 անգամ ավելին է, քան նախորդ տարվա ընթացքում:

Օտարերկրացիները COVID-19-ի ստուգումների կենթարկվեն և կմնան մեկուսացված:

Լիտվան վերջերս հայտարարել է Բելառուսի հետ սահմանին բերման ենթարկված անօրինական միգրանտների թվի աճի մասին: Հուլիսի 2-ին երկրի իշխանությունները հայտարարեցին արտակարգ դրություն՝ կապված ապօրինի միգրանտների հոսքի հետ:

Իր հերթին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ այլևս չեն զսպելու անօրինական միգրանտների հոսքը դեպի ԵՄ երկրներ, քանի որ Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով Բելառուսը դրա համար «ոչ ուժ ունի, ոչ փող»:

Back to top button
Close