ՄիջազգայինՆորություններ

ԵՄ-ն դատապարտել է Թուրքիայի գործողությունները Կիպրոսի Վարոշա քաղաքի հարցի շուրջ և Էրդողանի հայտարարությունը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Եվրամիությունը դատապարտում է Թուրքիայի գործողությունները Կիպրոսի Վարոշա քաղաքի հարցի շուրջ և դրա հետ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:

«ԵՄ-ը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի միակողմանի քայլերը և Թուրքիայի ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահների՝ 2021թ. հուլիսի 20-ին ցանկապատված Վարոշա քաղաքը բացելու վերաբերյալ անընդունելի հայտարարությունները»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետության օկուպացիայի տակ գտնվող ցանկապատված Վարոշան փակվել էր Կիպրոսի թուրքական օկուպացիայից հետո։

regionmonitor.com

Back to top button
Close